Իհարկե։ Միայն կետադրությունն ու բացատներն եմ կարգավորել՝ բովանդակությունն ու բառերը չփոխելով։
ՌԴ սանկցիաներից հետո Spayka-ում կոլապս է ։ Ծանր դրության մեջ է հայտնվել գյուղմթերք արտադրող և արտահանող այս գիգանտ ընկերությունը։2 շաբաթ առաջ են կրճատումներ արվել Spayka-ի ջերմոցներում, բայց իրավիճակը չի կայունանում։
Գործը կորցնող բանվորների թիվը հարյուրներով ավելանալու է նաև մոտ օրերին։ Այսօր գործադուլը կանխած ժողովին է տնօրինությունը ԳՈՒՅԺ-ը հայտնել 2 ամսից ավել անփող և անհույս աշխատող բանվորներին։
Այս օրերին շուրջ 200 հոգի կկորցնի իր աշխատանքը՝ իբր տարեց բանվոր և գյուղատնտես լինելու պատճառով, մինչդեռ իրականում Spayka-ն այլևս չի կարողանում վճարել բանվորների աշխատավարձերը՝ բերքի ու բանջարեղենի արտահանումը չկարողանալու պատճառով։ ԵԱՏՄ-ում հայկական դիվանագիտության տապալումը սոսկալի հետևանքների է բերել, միլիոնների եկամուտներ է կորցրել ու գյուղմթերք փտեցրել Spayka-ն մեր աչքից հեռու, միայն թե ԶԼՄ-ների գլխագրերում իր արտահանումների տապալումների ու Նիկոլի պռավալ տված դիվանագիտության մասին վերնագրեր չհայտնվի։
2 ամիս ու ավել չի վճարվել բանվորական ուժի աշխատավարձը։ Այս ձգձգումների ֆոնին սառնարանները դատարկվում, թափվում են ու նորով է հագեցվում պարբերաբար՝ հույսով, որ նոր լուծումներ կգտնի ՀՀ կառավարությունը, և պտուղ-բանջարեղենի կիրառվի օտար երկրներում։
Փետրվարից ծաղկի շուկայով սկիզբ առած սահմանափակումների սև օրերը խտանում են ու դառնում աշխատավարձերի ձգձգումների, այսօր էլ կրճատումների, 10-15% պահումների պատճառ։
Spayka-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանը անձնական կապերով է որոշակի ծավալի պղպեղ արտահանել, բայց դրանից հանրագումարում կուտակված ֆինանսական բեռը չի փոխվել։Սպայկան կորցրել է իրացման շուկան, չի կարողանում բանվորական ուժ պահել, 15 օր առաջ համատարած ազատումներ են եղել Նորագավթի ջերմոցներում։ Այսօր էլ Արարատի սովխոզի բանվորներն էին ստիպված գործադուլ սկսել՝ տնօրինությանը տեղից շարժվելու համար։ Բայց այն դադարեցվեց կեսօրից հետո՝ տնօրինության հերթական բանակցություններից և ժողովի պատրվակով։
Մանրամասները շատ են, խնդիրները խորքային են։ Հեղինակ՝ Սյուզի Բադոյան