Հայաստան-Լատվիա խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով

կողմից admin3

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Լատվիայի ընտրանուն։

Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առավելությունը կրկնապատկեց հավաքականում նորամուտը նշող Արթուր Ղարիբյանը։

Մեր ընտրանին հաղթել է 2-0 հաշվով։ Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը բացել էր Գերոգի Հարությունյանը։

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի առաջին տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Կիպրոսի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode