15
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել։
2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։
Նշենք, որ ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը միայն այն դեպքում, երբ մեկ օր շարունակ ամբողջ մամուլը խոսում էր այդ մասին, իսկ ադրբեջանական մամուլն արդեն մանրամասներ էր հրապարակում։