Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Հայի ողբերգությունը միայն ունեցած կորուստները չեն, այլ, որ ավելի վտանգավոր է, այդ կորուստների հանդեպ աստիճանաբար ձևավորվող նրա հոգեբանական հարմարվողականությունն է:
Պատերազմներից, զոհերից, Արցախից բռնի տեղահանությունից և տարիների անորոշությունից հյուծված հասարակության մի ստվար հատված խաղաղության խոստումը սկսել է գերադասել նույնիսկ պետական ու ազգային ծանր խնդիրների լուծումից։
Մենք այսօր ունենք մի հասարակություն, որը կարծես թե ցավում է այդ կորուստների համար, բայց իրականում հոգնել է այդ ցավից և պահանջում է խաղաղություն…
Պահանջում է խաղաղություն, բայց չձևակերպելով, թե ինչպիսի պետություն է ուզում այդ խաղաղությունը պահելու համար…
Եվ ստիպված քանիցս ընտրում է նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում…»: