Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ մամուլ

կողմից admin1

Չնայած տարաբնույթ խոսակցություններին, թե Հայկ Սարգսյանն իր հարցերը լուծել է, եւ նրան չեն հեռացնի «Քաղպայմանագրից», Հրապարակի  աղբյուրները պնդում են, որ Հայկի՝ կուսակցությունում մնալն օրերի հարց է, եւ հարցը վարչությունը չի քննարկում մեկ պատճառով, քանի որ Փաշինյանը բացակայում է երկրից եւ չի կարող մասնակցել վարչության նիստերին։

Գրեթե անհավանական են համարում, որ վարչությունը հօգուտ Հայկի որոշում կկայացնի, քանի որ ՔՊ վերահսկող հանձնաժողովն արդեն Հայկի «դատավճիռը» կայացրել է եւ կուսակցությունից հեռացելու առաջարկով դիմել է վարչություն։ Ըստ ՔՊ կանոնադրության, նախ վերահսկող հանձնաժողովն է քննում գործերը, եթե համարում է, որ արժանի է հեռացման, ապա վարչության որոշումը, կարելի է ասել, մեխանիկական է լինում։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode