6
Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16-ամյա Մհեր Ղարիբյանը զբաղեցրել է առաջին տեղը։
Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։
Այս հաղթանակը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն մարզական, այլև խորհրդանշական առումով։ Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում, իսկ մրցանակաբաշխության ընթացքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը։