ՀՀ–ԱՄՆ պաշտոնյաները Մեղրիում՝ ԹՐԻՓՓ-ի հետագա քայլերը քննարկելու համար

կողմից admin

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ այս շաբաթ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել են Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (ԹՐԻՓՓ) ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հայկական կողմից այցին մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը։

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ն և ԱՄՆ-ն արդեն ստորագրել են ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր։ ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում ընդգծվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

 

Focus Mode