48
«Հայաստանը երբևէ չի կարող որևէ ձևով որևէ պրոեկտի մեջ մտնել, որը կարող է իր անմիջական հարևանի, ԹՐԻՓՓ-ի դեպքում մասնավորապես Իրանի, դեմ լինի»,- Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ միջազգային բոլոր գործընկերները դրա մասին տեղեկացված են. «Մենք երբեք չենք մտնի մի պրոցեսի մեջ՝ Իրանի դեմ, հարևաններից որևէ մեկի դեմ, դա մեր քաղաքական դիրքորոշումն է»։
Սիմոնյանն ընդգծեց, որ ԹՐԻՓՓ-ը տնտեսական պրոեկտ է, չի նախատեսում որևէ զինվորի ներկայություն։
«ԹՐԻՓՓ-ն նաև Իրանի համար հնարավորություն է բացելու։ Այս ընկալումը միջազգային գործընկերների, նաև Իրան մոտ կա, որի համար շնորհակալ եմ»,- ասաց նա։