19
Եմենի հութիներն արագ տեմպերով առաջ են շարժվում Կարմիր ծովի ափի երկայնքով: Հութիները հաղթանակ են տարել Եմենի կառավարական ուժերի նկատմամբ՝ գրավելով ծովափնյա Մոխա քաղաքը: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
Ըստ հրապարակման՝ սա նրանց հնարավորություն է տալիս վերահսկել Կարմիր ծովի ամբողջ ափամերձ հատվածը, խոչընդոտել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և կտրել Եմենի հարավում գտնվող կառավարության մատակարարման հիմնական ուղիները: Ըստ հութիներին մոտ կանգնած աղբյուրների՝ Մոխայի գրավումը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են գրավել ամբողջ Եմենը: