ԵՄ-ն տնտեսվարողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանում․ Փաշինյան

Մայիսի 05, 2026 7

ԵՄ-ն հայտարարություն է ընդունել, որով տնտեսվարողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, 

Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց վարապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սովորաբար, նախորդող ողջ շրջանում Հայաստանը համարվել է ներդրումների ռիսկային գոտի, հիմա ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով տնտեսվարողներին հրավիրում է ներդրումներ անել Հայաստանում, սա պատմական նշանակություն ունեցող փաստ է»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստան-ԵՄ օրակարագն ընդլայնվել է բնական ճանապարհով, որտեղ կողմերի քաղաքական կամքն ունեցել է շատ կարևոր նշանակություն։

Նա ասաց, թե ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև կարող է էներգետիկ արտահանման պոտենցիալն էլ ավելի զարգացնել։

«Հայաստանը, հարևան երկրների հետ համագործակցությամբ, կարող է ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին, երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումներին»,- ընդգծեց նա։

© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples