
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
editor@news247.com
«Նախանձում է», – Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է անդրադարձել Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Բելառուսի՝ «Ռուսաստանի գուբերնիա» լինելու մասին:
Մարիա Զախարովան նշել է, թե Սիմոնյանի ասածը անմարդկային նախանձ է մի ժողովրդի ու երկրի հաջողությունների մասին, որոնք նրան ոչ մի վատ բան չեն արել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր փոխանցել Մինսկում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Զախարովան ակնարկել է, որ Մոսկվա այցի ժամանակ ՌԴ ԱԳՆ-ում Սիմոնյանի փակ բանակցությունների բովանդակությունը կա:
«Հիշում եմ, որ Ալեն Սիմոնյանի հետ եկած հայկական պատվիրակությունը զրույցի ձայնագրություն էր վարում։
Գուցե նրանք պատմեն, թե ինչ է ասել Ալեն Սիմոնյանը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենքում», – ճեպազրույցի ընթացքում ասել է նա: