
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
editor@news247.com
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հերքել են լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները՝ Հայաստանի հետ սահմանի բացման ամսաթվի վերաբերյալ։
Ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայի դիվանագիտական աղբյուրները հայտարարել են, որ Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման հստակ ժամկետ դեռևս որոշված չէ։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը չորս տարի է, ինչ շարունակվում է, մինչև այժմ ձեռնարկվել են վստահության ամրապնդման բազմաթիվ քայլեր՝ ընդգրկելով տրանսպորտի, մշակույթի, առևտրի և կրթության ոլորտները։ Սահմանի հարցով նույնպես իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։ Որոշումների ընդունման դեպքում դրանք հնարավորինս արագ կյանքի կկոչվեն։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկրի և Հայաստանի միջև գործընթացը նոր թափ կստանա։ Սակայն սահմանային անցակետերի բացման ժամանակացույց առայժմ չկա»,- հղում անելով Անկարային՝ գրում է «Ազերթաջը»։