32
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ԱՄՆ զինված ուժերի անօդաչու ստորջրյա սարքը։
«Այսօր լուսադեմին ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մարտիկները համապարփակ հետախուզական գործողության շրջանակում Հորմուզի նեղուցի մուտքի մոտ արգելափակել են ԱՄՆ ահաբեկչական բանակի ամենաժամանակակից անօդաչու ստորջրյա սուզանավերից մեկի ճանապարհը։ Հարկ է նշել, որ սուզանավն արդեն գրավված է, իսկ դրա պատկերները կհրապարակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,– նշել են ԻՀՊԿ-ում։