Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրին լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի

կողմից admin2

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի համար լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացնի։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 2026-ի ծրագրի սկզբնական բյուջեն կազմել է մոտ 2,4 մլրդ դրամ, սակայն դիմումների աճի պատճառով անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում։

500 մլն դրամը նախատեսվում է հատկացնել մինչև տարեվերջ շուրջ 626 շահառուի աջակցություն տրամադրելու համար։

Ծրագրից 2020-ից ի վեր օգտվել է 17,609 շահառու, իսկ ընդհանուր վճարված գումարը կազմել է շուրջ 13,2 մլրդ դրամ։

Կառավարությունը նաև նախատեսում է նոր ծրագիր, որով աջակցությունը կկազմի 1 մլն դրամ՝ անկախ երեխայի հերթականությունից, իսկ բնակարանի առավելագույն արժեքի շեմը կբարձրանա 35-ից 40 մլն դրամի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode