Կասեցվել է Ամասիայի դպրոցի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

կողմից admin2

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Շիրակի մարզի Ամասիա գյուղի միջնակարգ դպրոցի սննդի օբյեկտում։

Մասնավորապես՝
– սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, հատակի մակերևույթների որոշ հատվածների սալիկներ կոտրված են եղել,
– սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել բորբոս, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
– սննդի կառույցի առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Հայտնաբերված խախտումների պատճառով սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Այն կվերսկսվի խախտումները վերացնելուց հետո

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode