Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում. Զելենսկի

կողմից admin2

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից՝ մատնանշելով հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումների ծավալը և արբանյակային կապի պահպանվող սահմանափակումները։ Զելենսկին այս մասին ասել է ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ վերջին երեք ամսում Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է Patriot համակարգերի ընդամենը 24 որսացող հրթիռ, մինչդեռ ամսական միջինում անհրաժեշտ է 350-ը։

«Մենք չենք լացում և չենք գոռում, բայց սա շատ կարևոր է։ Ես պարզապես փորձում եմ ասել, որ յուրաքանչյուր հրթիռ կարևոր է»,– նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական զինուժի համար կարևոր Starlink արբանյակային կապի համակարգը շարունակում է գործել սահմանափակումներով։

«Այն աշխատում է, բայց դեռ սահմանափակված է»,– ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ շարունակում է երախտապարտ լինել ԱՄՆ-ին գործընկերության համար։ Միաժամանակ նա վերահաստատել է գործող շփման գծի երկայնքով մարտական գործողությունները դադարեցնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Ուկրաինան չի համաձայնի լրացուցիչ տարածքներ զիջել Ռուսաստանին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode