ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու որոշումը փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։
Ալեքսանյանի խոսքով՝ խուզարկության իրականացումը վկայում է, որ Քոչարյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում։ Փաստաբանը պնդում է, որ նման պայմաններում ՀՀ գլխավոր դատախազը նախ պետք է ԱԺ-ին ներկայացներ պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու վերաբերյալ միջնորդագիր։
«Մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկության կատարումը՝ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելու համար ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը չի կատարվել»,- գրել է Ալեքսանյանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ այս հանգամանքով պայմանավորված՝ Քոչարյանի բնակարանում իրականացված խուզարկության գործընթացն անօրինական է եղել։