15
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ, առանձնազրույցներ են անցկացրել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ առաջ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու շուրջ 1 ամիս հացադուլի մեջ գտնվող կալանավոր Աշոտ Բադալյանին։
ՔԿՀ-ներում ազատազրկված անձինք հաճախ են հացադուլ հայտարարում՝ այդ կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տրամադրվող բուժօգնության, պայմանների վերաբերյալ` պահանջելով գործի վերանայում։