Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել. «Հրապարակ»

կողմից admin

«Հրապարակը» գրում է․ Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատի խոսքով դեպքը տեղի է ունեցել աղջկա մոր աչքի առաջ։ «Առևանգողին ճանաչում ենք, նույն գյուղից է` 36 տարեկան տղամարդ է, իր 4 ընկերների հետ է եղել։ Դեպքի պահին աղջիկը մոր հետ է եղել, դիմադրել են մայր ու աղջիկ, սկսել են հարվածել, մորը գցել են գետնին, աղջկան տարել են»,- պատմել է նա։

️Աղջիկը նախկինում որևէ առնչություն չի ունեցել տղամարդու հետ, այդ տղամարդը աղջկան առաջին անգամ մի քանի ամիս առաջ է տեսել, իրար հետ չեն շփվել։ Աղջիկն անգամ սիրած տղա ունի։ Ծնողները դիմել են ոստիկաններին, արդեն երեք օր է ոչ մի արձագանք չկա։ Տղամարդու հետ առևանգման մասնակցած մարդիկ ազատ պտտվում են գյուղում։

ՆԳՆ ոստիկանությունից Հրապարակին հայտնել են, որ օգոստոսի 16-ին մարդուն առևանգելու վերաբերյալ հաղորդում ստացվել է համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։

 

Focus Mode