Նարեկ Նալբանդյանը փորձում է դատարանով տիրանալ «Հրազդան ցեմենտին». բացառիկ փաստաթուղթ` Վահե Մակարյանից

կողմից admin3

Իշխանությունների հետ «ոչ մի կապ չունեցող» նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանը ոչ մի կերպ չի կարողանում գնել «Հրազդան ցեմենտ» գործարանը, որի աճուրդը հենց ինքն է հաղթել:

 

MakaryanNews-ի ձեռքի տակ է հայտնվել Սնանկության դատարան ուղարկված բացառիկ փաստաթուղթ, որով «Հրազդան ցեմենտի» սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ գույքը, որ պատկանում է պարտատերին, երեք ամսով վարձակալությամբ տրամադրվի Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին:
Մենք տեղեկացանք, այս պահին Սնանկության դատարանում հենց այս հարցն է քննվում:

Հիշեցնենք, որ MakaryanNews-ը գրել էր, որ «Ամիօ բանկը» թեև տարբեր զանգերի ու միջնորդությունների արդյունքում հաստատել էր Նարեկ Նալբանդյանի վարկը, որ վերջինս կարողանա ձեռք բերել «Հրազդան ցեմենտը», սակայն Նիկոլ Փաշինյանի զայրանալուց հետո հրաժարվել է գումարը փոխանցել: Նշենք, որ խոսքը մոտ 7.6 մլրդ դրամի մասին է:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode