16
Փաշինյանից հեռացած երբեմնի դաշնակիցները քաղաքական ինքնուրույն ակտիվություն են ցուցաբերում։
Մի քանի տարի ձգվող դատական պրոցեսներից հետո՝ Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» գործընկեր Դավիթ Սանասարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին երկու համայնքում` Գավառում և Իջևանում մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։ Նշենք, որ Իջեւանում ՏԻՄ ընտրությանը կմասնակցի նաեւ ՔՊ-ն։
Գավառում կուսակցությունն առաջադրել է 14 հոգանոց ընտրացուցակ, իսկ Իջևանում՝ 15 հոգանոց։
Աղբյուր՝ Փաստինֆո