6
Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։
Հանդիպմանը մասնակցում են նաև երկու երկրների փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2026 թվականի փետրվարի 4-ին Աբու Դաբիում:
Հիշեցնենք` Փաշինյանը Բիշքեկում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Նախատեսված է նաև հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։