17
ՆԳՆ ոստիկանությունում առկա է տեղեկություն։ Այս պահին այդ տեղեկությունը ստուգվում է մեր կողմից։ Մեր գործողությունների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ մեկնաբանելով <<Հայաստան>> խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումն այն մասին, թե երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
Պարզվել է՝ խոսքը «Գուստավ» ռեստորանի մասին է, որի մենեջերը 47-ամյա լիբանանահայ Քրիստոֆեր Վարդանյանն է։ Ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում տեղադրել էր իր անձնական հեռախոսը և տեսանկարահանում էր ներսում կատարվողը։
Ռեստորանի ղեկավարությունը համացանցում հայտարարել է, որ մենեջերին հեռացրել են աշխատանքից։