Ուկրաինան ևս պատրաստ է

կողմից admin3

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է առաջիկա երեք օրերին ձեռնպահ մնալ Մոսկվային օդային հարվածներ հասցնելուց։ Նա ակնկալում է, որ Ռուսաստանն իր հերթին նույն ժամանակահատվածում հարվածներ չի հասցնի Կիևին։

Զելենսկու խոսքով՝ ինքը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ, որոնք արդեն Մոսկվայում սկսել են աշխատանքը ռուսական կողմի հետ։

«Հենց նոր զրուցեցինք ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ։ Նրանք այսօր արդեն սկսել են աշխատանքը ռուսական կողմի հետ։ Այս զրույցից հետո մենք պատրաստ ենք պահպանել բանակցային գործընթացում ներգրավված քաղաքների ուղղությամբ օդային հարվածներից հրաժարվելու ռեժիմը։

Այսուհետ և մինչև այս շաբաթ օրը օրվա ավարտը, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին, Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվային հարվածներ հասցնելուց և ակնկալում ենք, որ ռուսական կողմը նույն կերպ կվարվի Կիևի նկատմամբ։

Դիվանագիտական ուղղությամբ մեր գործողությունները նույնպես պետք է լինեն և կլինեն հարյուր տոկոսով ուժեղ ու արդյունավետ։ Վաղը Կիևում ամերիկյան թիմի մասնակցությամբ նախատեսված դիվանագիտական միջոցառումների ծրագիրն արդեն հաստատվել է։ Սպասում ենք Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին և պատրաստ ենք բովանդակալից քննարկման», – գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում։

Focus Mode