«Ուժեղ Հայաստանը» հանդես է գալու «Խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագրով. Տիգրան Աբրահամյան

կողմից admin2

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ը փոքր հաջողություն արձանագրեց առ այն, որ կառավարության ղեկավարն իր պատասխաններով ամեն կերպ փորձում էր պաշտպանել և արդարացնել Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ չի պատրաստվում օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում ադրբեջանցի զինծառայողին արտահանձնել Ադրբեջան։ Իրավիճակն այնպիսին է, որ Ալիևը շարունակում է զիջումներ պահանջել Հայաստանից, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության ղեկավարը թուլացնում է Հայաստանը ներսից, իսկ Ալիևը՝ դրսից։

«Շաքիի դեպքը փորձություն էր Ադրբեջանի կողմից, և Նիկոլ Փաշինյանը դա ձախողեց։ Բոլոր դեպքերում մենք հետամուտ ենք լինելու, որ այս անվերջանալի զիջումների շղթան ավարտվի։ Շուտով հանդես ենք գալու «Խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագրով, որի մասին կհայտնենք առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասաց պատգամավորը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode