Հայաստանի իշխանությունները շարունակում են վախենալ Քոչարյան ընտանիքից, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ չնայած, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը չի զբաղեցնում 2008 թվականից, իշխանություններն իրենց ամբողջ քաղաքական խոսույթը կենտրոնացնում են հենց նրա անվան շուրջ։
«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը իսկապես կոնկրետ բարդույթ ունի, իսկապես ինքը բարդույթ ունի մեր ընտանիքից ու Ռոբերտ Քոչարյանից։ Երևի այստեղ տեսակների հարց է։ Օրինակ՝ մարդը եթե իսկապես ուժեղ է, կայուն է, կայացած է, սովորաբար հարգում է իր նման մարդկանց։ Մարդը, ով թույլիկ է, վախկոտ է, արժանապատվություն չի ունենում, բարոյականություն չի ունենում, ինքը ուժեղ մարդկանց չի կարողանում, բարոյական մարդկանց չի հարգում, արժանապատիվ մարդկանց չի հարգում, որովհետև ինքը ուզում է բոլորը իր պես նվաստ լինեն, իր պես կզած լինեն։ Այստեղ երևի հոգեբանի կարծիքի անհրաժեշտություն կա»,-ասաց Լևոն Քոչարյանը։