44
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, սակայն հստակ ժամկետները դեռ որոշված չեն:
Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ այցը կկայանա մինչև տարվա վերջ:
Պուտինն ավելի վաղ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում բանակցել էր Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել էին Հայաստանում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կամ Եվրամիությանն անդամակցելու թեման փակելու համար:
Բանակցությունների արդյունքում Պուտինը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող կոնկրետ հարցեր: