Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը, ահաբեկչությամբ կանխվեց գործընթացը՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան

կողմից admin3

Ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը սկանդալային հայտարարություն է արել իր նախկին պաշտոնավարման շրջանում Մեղրիի շուրջ բանակցությունների մասին։ 1999 թ. ոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին կարծիք հայտնած Լեւոն Բարխուդարյանըօ խոսքով` տեղի ունեցած ոճրագործությունը խոշոր պետության ծրագիր էր, և ահաբեկչության կազմակերպիչների ամբողջ շրջանակը մինչև վերջ բացահայտված չէ։ Ռուսաստանի հնարավոր դերի մասին է խոսել այդ օրերին նախարարի պաշտոն զբաղեցրած գործիչը` Հոկտեմբերի 27-ը ուղիղ կապելով ՌԴ շահերի հետ։

Նա պնդում է, որ ահաբեկչությունը կազմակերպվել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության կողմից՝ հիշատակելով նաև Ալեքսանդր Լիտվինենկոյի հրապարակային բացահայտումները։

Սա Բարխուդարյանի ներկայացրած տեսակետն է, ընդգծենք, ոչ թե հոդվածում հաստատված դատական փաստ։
Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, ի վերջո, համաձայն էին Մեղրիով ճանապարհ տալու տարբերակին, բայց ոճրագործությունը կանխեց դա։
Բարխուդարյանը կարծում է, որ ահաբեկչության հիմնական թիրախներն այդ երկու գործիչներն են եղել ի սկզբանե, մյուս զոհերը պատահական էջ եղել։

Հայաստանի էներգետիկ դժվարությունների մասին։ Նա հիշել է 1990-ականների գազամատակարարման խնդիրները և նշել, որ Հայաստանը կարողացել է հաղթահարել այդ դժվարությունները։
Եվրոպայի հետ տնտեսական կապերի օգնությամբ։

Բարխուդարյանի կարծիքով՝ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը դեպի եվրոպական շուկաներ բարդ, բայց իրագործելի գործընթաց է։
Լևոն Բարխուդարյանի ամբողջական հարցազրույցը հասանելի է Faktor.am -ի տեսանյութում

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode