Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին ու ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի մասնակցությանը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից իրականացվող գործընթացները չեն ուղղված Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի դեմ։
«Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին»,– ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է պահպանել և զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ միաժամանակ առաջ տանելով իր արտաքին քաղաքական օրակարգը։