Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»․ մամուլ

կողմից admin1

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թ. փետրվարի 9-ին։ Թվում էր՝ արդեն նոր նախագահի թեկնածուների անուններ պետք է շրջանառվեին, սակայն դատական համակարգի Հրապարակի աղբյուրը պատմում է, որ պաշտոնը լքել պատրաստվող Լիլիթ Թադեւոսյանը առաջադրումների «դեմն առել է»՝ փակելով թեկնածուների մասին խոսակցությունները։

Հրապարակի տեղեկություններով,  անունները կսկսեն շրջանառվել հունվարից, եւ Թադեւոսյանն ինքն է պատրաստվում ընտրել թեկնածուներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա պատրաստվում է պաշտոնը «ժառանգություն թողնել» յուրայինի։ Ըստ օրենքի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ Վճռաբեկ դատարանի կազմից նոր նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը։ ՀՀ սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով։ Քանի որ Ազգային ժողովը Լիլիթ Թադեւոսյանին այդ պաշտոնում ընտրել է 2021 թ. փետրվարի 9-ին, նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականի նույն օրը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode