Փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» և ՀԱԿ-ի միջև

կողմից admin

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Հայաստան-Իրան ռազմավարական կենտրոնի» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության միջև։

Հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն ու խորացմանը։

Ասուլիսի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ընդգծել է Իրանի կարևորությունը Հայաստանի արտաքին կապերի և տարածաշրջանային հաղորդակցության համար։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները հազարավոր տարիների պատմություն ունեն, իսկ Իրանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհ է դեպի արտաքին աշխարհ։

«Իրանը Հայաստանը կապում է դեպի գլոբալ Հարավ, դեպի Հնդկական օվկիանոս»,– նշել է Զուրաբյանը՝ ընդգծելով նաև Իրանի միջոցով առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար Իրանը կարևոր է նաև գլոբալ Հարավի, այդ թվում՝ աճող տնտեսությունների հետ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից։

Հուշագրի ստորագրումը նախատեսում է կողմերի միջև համագործակցության զարգացում՝ Հայաստանի և Իրանի ռազմավարական հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Focus Mode