Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն ՇՀԿ գագաթնաժողովում

կողմից admin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում հանդիպում կանցկացնեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը և ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնականը հանդիպման համատեքստում անդրադարձել է նաև Հայաստանում ընդդիմության առաջնորդների ձերբակալություններին։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա այնպիսի իրավիճակում, երբ ձերբակալվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ակտիվացման կողմնակից ընդդիմադիր առաջնորդներ։

Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին՝ Բիշքեկում։ Այն կանցկացվի ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։

Focus Mode