28
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոր հանդիպում անցկացնել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ:
«Եթե խոսենք ռուս-ամերիկյան հանդիպման մասին՝ ՌԴ նախագահը պատրաստ է։ Նախագահներ Պուտինն ու Թրամփն իսկապես իրենց հեռախոսազրույցներում միշտ ընդգծում են անհրաժեշտության դեպքում ժամանակի ընթացքում ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Դրա հետ մեկտեղ, Պեսկովի խոսքով, նոր բանակցությունների վերաբերյալ հստակություն առայժմ չկա։
2025 թվականի ամռանը Պուտինն ու Թրամփը բանակցություններ են անցկացրել Անքորիջում՝ քննարկելով ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։