13
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագրով շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ, տեղեկացնում է Կրեմլը։
«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- ասված է հեռագրում։
Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը 72 տարեկան է։
Սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է 2018թ․ ի վեր: