Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

կողմից admin1

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել մի քանի հոդվածներով։
Սյունիքի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը երեկ ցերեկը կրակել էր գյուղի բնակիչներից մեկի՝ 39-ամյա կնոջ ոտքին: Միջադեպը տեղի էր ունեցել կնոջ անչափահաս երեք երեխաների ներկայությամբ: Նրանցից երկուսը վնասվածքներ են ստացել:

Focus Mode