6
«Սյունի վանքն է՝ Սիսիանում, կամ Սուրբ Գրիգոր եկեղեցին՝ Սիսավանի վանքը… Եղե՞լ եք երբևէ:
Ինձ մոմավաճառ չքնաղ կինը Նարեկացի նվիրեց…ջերմացրեց
Զորավոր վայր էր.
Քարտեզով փնտրելիս՝ Սուրբ Հովհաննեսով կգտնեք:
Օրեր առաջ Սևանավանքին գմբեթին կայծակն էր հարվածել:
Հավատի փորձության ու էքզիստենցյալ գոյության շատ նեղ ճանապարհով ենք անցնում. լինել, թե չլինելու:
Երեկ կարդացի, որ հայ գերիների մաշկից այրում- հանում են խաչերը՝ դաջված, ամենից սարսափելի երազում չէինք պատկերացնի նման բան, չէ՞…(
Ի՞նչ հումանիզմ, ինչ արժեքներ կամ «աշխարհի սաստում»:
Հայաստանում լռություն է, աշխարհում ինչու՞ պիտի «գոռան» մեր փոխարեն:
.. Քրիստոնյայի ԽԱՉՆ իր սրտում է դաջված, ու ոչ մի բան այն չի ջնջի…բայց փաստ է,
որ մեր Երկիրն ու ինքնությունը, մեր Հավատքն ու սրբատեղիները,
մեր խորհրդանիշներն ու արժանապատվությունը, պատմությունն ու հաջողությունը,
հաղթանակն ու ապրելու կամքը,
ամեն ինչն են փորձում գողանալ… երաժշտությունից մինչև լեռներ, մեր ջրերից մինչև ԱՐևՆԵՐ…
Մենք ի՞նչ ենք անում ՄԵՐԸ ՊԱՀԵԼՈւ համար: Մենք առահասարակ գիտակցու՞մ ենք, թե ինչ ունենք, որն է մերը, ինչ դարավոր պատմությամբ ենք եկել հասել ու ինչ ենք թողնելու… մի բան գոնե մնալու՞ է մեզնից հետո:
Մի լեռ
մի քար
մի գետ
մի երկիր
մի հայ
ինչով ենք սնում մեր տկարացած ոգին,
և ու՞ր ենք դրել մեր ԽԱՉԸ:
Կիրակնօրյա մտքերս հոսում են դանդաղ, թրմված, ինչպես Խուստուփի գագաթին՝ ոտքերիդ տակ հոսող ամպերը…
Տաթևում մի գիդ- աղջիկ սարսափելի միտք հնչեցրեց իր խմբի համար. թե՝ միջանդարում կանանց մուտքն արգելված էր եկեղեցի,
չգիտե՞ր, որ միջանդրում հայ կինը եկեղեցիներ է կառուցել , թե դիտմամբ էր խեղաթյուրում (
..
Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Սյունյաց վանքն իր նշանակությամբ համարում էր Սյունիքի վանքերից երրորդը։
Սյունյաց վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցին հիմնադրել է Սյունյաց ՎԱՐԱԶԴՈւԽՏ իշխանուհին։ Վանքի առջև Սյունյաց իշխանների արքունական տունն ու իշխանանիստ ապարանքն է եղել:
Եկեղեցին VII դ. հիմնովին վերակառուցել են Կոհազատ իշխանն ու Սյունյաց եպիսկոպոս Հովսեփ Ա-ն (670-689)՝ Թեոդորոս Սիոն վանականի օգնությամբ։
Միջնադարում, զավթիչների ասպատակումներից, շրջակա բնակավայրերը ամայացել էին, վերաբնակեցված ժող-ը չգիտեր եկեղեցու իսկական անունը։ Ուստի տեղացիներին այն ավելի հայտնի է Ս.Հովհաննես անունով, որի հիմքը պատի «ՅՈՀԱՆԷՍ ԵԿԵՂՑԵՊԱՆ» արձանագրությունն էր»,- գրել է Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում