Ռոբերտ Քոչարյանին վաղ առավոտյան տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե

կողմից admin

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյաններին պատկանող տներում խուզարկություններ են իրականացվում։

ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը նշել է, որ խուզարկությունները և այլ վարութային գործողություններ իրականացվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- հայտնել է Օհանջանյանը։

Focus Mode