Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ

կողմից admin3

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի շրջանակում։

«Մենք տեսնում ենք, թե ինչ ճնշման մեթոդներ են նրանք կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք հայտարարում են ԵՄ-ին միանալու մտադրության մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու։ Նրանցից պահանջում են հրաժարվել սեփական սուբյեկտայնությունից։ Ավելին՝ նույնիսկ ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելուց առաջ, որպես պայման, պահանջում են միանալ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև միանալ ԵՄ-ի բոլոր հայտարարություններին։ Դրանց 80 տոկոսը վերաբերում է Ռուսաստանին։ Հետևաբար, պարզապես անհնար է չտեսնել այդ ռիսկերը։ Այո՛, մենք հարգում ենք պետությունների ընտրությունը, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն ելնում ենք այն հանգամանքից, որ պետությունների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը։ Չխոսելով այն մասին, որ Հարավային Կովկասը գոյություն չունի մեկուսացված տարածքում», ասել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode