Սա ՀՀ պետականության դեմ ձևավորվող իրավական և քաղաքական նախադեպի հարց է․ պատգամավորը՝ Փաշինյանին

կողմից admin3

Առնվազն մեր 19 հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտում։ Նրանց նկատմամբ իրականացված դատավարությունների մեղադրական եզրակացություններում 2020թ․ պատերազմը ներկայացվում է որպես Հայաստանի կողմից իրականացված ագրեսիվ պատերազմ, այդ փաստաթղթերում Ադրբեջանի կողմից առաջ են քաշվում, թե ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել Հայաստանի ղեկավարության մասնակցությամբ՝ բանավոր և գրավոր հրամանների հիման վրա։

Սա փաստացի միայն Բաքվում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն, սա ՀՀ պետականության դեմ ձևավորվող իրավական և քաղաքական նախադեպի հարց է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը՝ հարց ուղղելով Փաշինյանին, թե արդյոք վերջինս մտահոգված չէ, որ Ադրբեջանն իր դեմ էլ ապօրինի քրեական գործ կհարուցի, սակայն վարչապետը հարցին չպատասխանեց։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode