Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին

կողմից admin2

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի և բլոգեր Ռոման Բաղդասարյանի միջև դատական վեճն ավարտվել է Կարապետյանի օգտին։

 Հիշեցնենք, որ գործը վերաբերում էր Բաղդասարյանի հրապարակումներին, որոնցում նա Սամվել Կարապետյանի հասցեին, մասնավորապես, պնդումներ էր արել, թե վերջինս «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»։ Կարապետյանը այդ հայտարարությունները համարել էր զրպարտություն և դատարանից պահանջել էր դրանց հրապարակային հերքում։ Դեռ 2025 թվականի հուլիսին հրապարակվել էր, որ Կարապետյանը Բաղդասարյանի դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում։

Դատարանի որոշմամբ՝ Ռոման Բաղդասարյանը պարտավորվել է հրապարակել հերքում՝ փաստացի հետ կանգնելով վիճարկվող տեղեկություններից։ Բացի այդ, դատարանը նրան պարտավորեցրել է Սամվել Կարապետյանին վճարել 100 հազար դրամ փոխհատուցում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode