4
Օգոստոսի 25-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սեդրակ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։
Դատարան է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն։ Նիստը նշանակվել է ժամը 21։00-ին, դատավորն է Վարդգես Ստեփանյանը։
Սեդրակ Քոչարյանը օգոստոսի 25-ին ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում։ Նրա և ևս մի քանի անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։