ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք իշխանությունը պատրաստվում է գնահատական տալ Շաքիում տեղի ունեցած դեպքին և Անի Ավետիսյանի գործողություններին։
Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանն իր վերջին հայտարարություններով զբաղվում է ադրբեջանցու պաշտպանությամբ։
Փաշինյանը, պատասխանելով, հայտարարեց, որ եթե քաղաքացին ոստիկանություն է զանգահարում, պետք է սպասի ոստիկանների գործողություններին։
«Հասկանում եմ, մայրական բնազդը երբեմն ամեն ինչից շատ ուժեղ է, բայց երբ ոստիկանություն եք զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Շաքիի դեպքը քրեական միջադեպ է, և Հայաստանում նման դեպքեր ամեն օր տեղի են ունենում։