Շատ տարբեր մարդիկ, ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը. Ավինյանն արձագանքեց Աննա Հակոբյանին

կողմից admin2

«Սա լավ առիթ է մեր տրանսպարտային իրավիճակի և ընթացիկ վիճակի մասին խոսելու, որովհետև շատ տարբեր թեզեր են պտտվում Երևան քաղաքում երթևեկության խնդիրների վերաբերյալ և կարծում եմ այդ թեզերին անդրադառնալու կարիք կա, որովհետև, եթե մենք չենք անդրադառնում այդ թեզերին, անդրադառնում են շատ տարբեր մարդիկ, ովքեր իրապես, ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով օրերե առաջ Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանի քննադատական տեսագրությանը։

Նա պնդեց, որ 2016 թվականի համեմատ մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները կրկնապատկվել են, նախկին 12 մլն ուղևորների փոխարեն այսօր 23 մլն-ի են հասել;

Ավինյանը պնդեց, որ Երևանում հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումները նույնպես ավելացել են և օրական ունեն 530 հազար վալիդացիա, մետրոպոլիտենի հետ միասն, որը 10 տարի առաջվա տվյալներով 60-70 %-ով աճել է։

«Երևան Քաղաքում ավելացել են ավտոմեքենաները՝ էքսպոնենցիալ տեմպով, և ավելացել են մի պարզ պատճառով, որովհետև ՀՀ-ում տնտեսությունը աճում է, համախառն ներքի արդյունքը ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում, և, այո, գնում են մեքենա»,-ասաց Երևանի քաղաքապետը։

Ավինյանը ժխտեց, որ նոր շենքերն ու շինթույտվություններն ազդում են երթևեկության վրա։

«Այդ շենքերում ավտոմատ կերպով ավտոմեքենան չեն հայտնվում, այլ այն ժամանակ, երբ մարդիկ աշխատում են գումար և գնում մեքենաներ և հին բնակարանից, որտեղ ավտոկայանատեղի չունեին, տեղափոխվում են նոր բնակարան, որն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի»,-ասաց քաղաքապետըտը և հավելեց, որ եթե քաղաքապետարանը դանդաղեցնի շինարարության տեմպը, ապա անշարժ գույքի շուկայում և վարձակալության գների հետ ինչ կկատարրվի։

«Շենքերը չեն, որ բերում են շարժունակության և նոր շենքերը չեն, որ բերում են նոր մարդկանց։ Նոր մարդիկ մեծամասամբ տեղափոխվում են պատերազմի պատճառով, որը տեղի է ունենում հյուսիսում, և ԼՂ-ից տեղահանված հազարավոր ընտանիքներ, որոնք այսօր ապրում են Երևանում», հայտարարեց ԱՎինյանը պնդելով, որ եթե շինարարությունը դանդաղեցնեն՝ «անշար գույքի շուկան Մայամիի գներին կհասնի», և քաղաքապետարանը 2022 թվականին այդ շենքերի կառուցումից ստանում է տուրքերից, որոնք ուղղում է բակային խաղահրապարակներին և կանաչապատմանը;

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode