«Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են»․ Զախարովա

կողմից admin

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ ռուսաստանցիների հնարավոր նոր ալիքի վերաբերյալ հայտարարություններին և դրանք որակել է որպես սադրիչ։

Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Ռուսաստանի քաղաքացիների նոր ալիք, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։

Զախարովայի խոսքով՝ Սիմոնյանի հայտարարությունները, ըստ էության, խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին անօրինական գործողությունների դիմել և հայկական ավանդական հյուրընկալությանը «թունավոր քաղաքական երանգ» են հաղորդում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է նկատել Հայաստանի պաշտոնյաների այնպիսի հրապարակային հայտարարություններ, որոնք, իր գնահատմամբ, խաթարում են Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցությունը։

Զախարովան հիշեցրել է, որ 2026 թվականի փետրվարին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Սիմոնյանը խոսում էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կարևորության մասին, այդ թվում՝ Հայաստանի համար։

Միևնույն ժամանակ, Զախարովայի գնահատմամբ, Սիմոնյանի վերջին մեկնաբանությունները վկայում են Հայաստանի իշխանությունների՝ «Արևմուտքին և Կիևի ռեժիմին հաճոյանալու» ձգտման մասին։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև պնդել է, որ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի վերաբերյալ տեղեկությունները նախկինում բազմիցս հերքվել են ռուս պաշտոնատար անձանց կողմից։

Focus Mode