Հռիփսիմե Ջեբեջյան «Դու ունես մեծ աջակցություն». Անուշ Միրզոյան

կողմից admin2

Հռիփսիմե Ջեբեջյանը լավ մարդ ու փորձառու լրագրող է: Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրան, ում վիրավորել է Նիկոլ Փաշինյանը,֊ գրում է «Ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը՝ շարունեակելով.

2018-ին ժողովրդավարությունը բրենդ դարձրած Փաշինյանն ամեն օր հարվածում է ազատ խոսքին։ Նա և իր թիմը հենց 2018 թվականից թիրախավորում են լրագրողներին ու ԶԼՄ-ները:

Սկզբում խուզարկություններ էին լրատվամիջոցներում, հետո գործի դրվեց վարկաբեկման ինստիտուտը․ սոցիալական ցանցերում՝ վիրավորանքներ ու սպառնալիքներ, ի դեպ, այդ թվում՝ հենց նաև Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։

2026 թվական․ բազմաթիվ աղետներ հայ ժողովրդի գլխին բերած Փաշինյանը հաճախ է կորցնում ինքնատիրապետումը։ Նրա նյարդերն առաջվանը չեն․ նա չի դիմանում, երբ անհարմար ու ցավոտ հարցեր են տալիս, և արդեն անձամբ է վիրավորում։

Անկեղծ ասած՝ այս իշխանությանն անիմաստ է որևէ բան կոչ անել, բայց, այնուհանդերձ, հորդորում եմ զերծ մնալ լրագրող գործընկերներիս ու լրատվամիջոցներին թիրախավորելուց, զերծ մնալ ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություններից։

Սիրելի Հռիփսիմե, իմացիր, որ ունես մեծ աջակցություն։

Ընդհանրապես, ե՞րբ է մարդ համարվում եղկելի․ երբ դավաճանում է իրեն վստահած մարդկանց, երբ սեփական շահը վեր է դասում ժողովրդի շահից, երբ մշտապես իր մեղքը բարդում է ուրիշների վրա, երբ գիտակցաբար վնասում է մարդկանց ու երկրին՝ հանուն սեփական իշխանության։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode