Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ կա զոհ, վնասվել է ութ բեռնատար

կողմից admin3

Հոկտեմբերի 8-ի առավոտյան Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Վրաստանի սահմանի մոտ տեղի ունեցած սողանքի հետևանքով կա զոհ, հայտնում է Anadolu-ն։

Սողանքը տեղի է ունեցել Արտվին նահանգի Հոպա քաղաքի Էսենքըյը շրջանում՝ Սևծովյան առափնյա մայրուղում։ Լեռնալանջից պոկվել են խոշոր քարեր և հողի զանգված, որոնք թափվել են բեռնատարների կայանատեղիի վրա։ Նախնական տվյալներով՝ վնասվել է ութ բեռնատար, մեկ ավտոցիստեռն էլ շրջվել է։

Զոհվածը 45-ամյա վարորդ Քասըմ Թոփալօղլուն էր։

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ որոշ ժամանակ անց նույն հատվածում տեղի է ունեցել կրկնակի փլուզում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode