13
Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին տնային կալանքի տակ է։
«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել, դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը, տնային կալանք է կիրառվել»,- հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Տնային կալանքը կիրառվել է 2 ամիս ժամկետով։