Վեհափառի գործով դատավոր Վահագն Մելիքյանի գործը ԲԴԽ-ում է

կողմից admin1

Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ քրեական և կարգապահական վարույթ կա։

Քրեական վարույթի քննությունը շարունակվում է, իսկ կարգապահական վարույթը ԲԴԽ-ում կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

Կարգապահական գործն ու քրեական վարույթը վերաբերում են հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելուն կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելուն։

2025-ի մայիսին ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացել է միջնորդություն՝ Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Հանձնաժողովը դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթը ԲԴԽ ուղարկելուն զուգահեռ դիմել էր նաև Դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ Վարույթը նախաձեռնվել էր։ Այս հանգամանքով պայմանավորված՝ ԲԴԽ-ն մինչև քրեական վարույթի ավարտը կասեցրել էր կարգապահական գործի քննությունը։

Focus Mode