17
Վիրահատվել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն»,- մանրամասնել է ԱՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել էր ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին:
Բացի կնոջից, վիրավորում են ստացել նաև նրա երկու երեխաները: Նրանք տեղափոխվել են Երևան՝ բժշկական կենտրոն։