Դավիթն իր արժանապատվության գինն է վճարում. Սուրեն Սուրենյանց

կողմից badoyan

«Առուշ Առուշանյանը ևս, եթե չընդուներ ՔՊ-ի որոշումը, կհայտնվեր բանտում, ընդդիմադիր լինելը հավասար է դարձել քրեական գործունեություն կատարելուն», կարծում է Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Դավիթ Համբարձումյանի նկատմամբ երեկվա կալանքի որոշումը բացահայտեց «առուշացման» երևույթի պատասխանը, նա չգնաց համագործակցության ՔՊ-ի հետ, առաջարկները չընդունեց, դատեցին։

Դավիթն իր արժանապատվության գինն է վճարում: Առուշ Առուշանյանը ևս, եթե չընդուներ ՔՊ-ի որոշումը, կհայտնվեր բանտում, ընդդիմադիր լինելը հավասար է դարձել քրեական գործունեություն կատարելուն։

Մասիսցիները պետք է գնան ու ապտակեն ՔՊ-ին՝ ընտրելով «Կառուցող» դաշինքին:

Փաշինյանը ՏԻՄ-երում նոր տեխնոլոգիաներ է փորձարկում, իշխանության երկրորդ ցուցակ է ներկայացվում, որն էլ ապահովում է ՔՊ-ի վերարտադրությունը։

Փաշինյանը լաթը ձեռքին մաքրում է Ալիևի արյունոտ դեմքը, բայց նա փակուղում է, հունիսի 7-ից հետո ժողովուրդը նրա ձեռքերը կապեց, թույլ չտվեց դիպչել Սահմանադրությանը։

Փաշինյանը հասել է ուրացման կետին, անցած շաբաթ մեր երկու ազգային հերոներին նա նույնացրեց ահաբեկիչ Նաիրի Հունանյանի հետ, ուրացավ Մոնթեին ու Վազգենին, մոտ ենք այն օրվան, որ նրանց կհռչակի պատերազմի հանցագործներ, կկրկնի Ալիևի ասածները»:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode